«ԳԱԶելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին ու գնացել է խանութ

Երևանի ուղևորատար «Գազել» մեքենաներից մեկի վարորդը խնդրել է կողքը նստած ուղևորին ոտքը պահել արգելակին ու գնացել է սնունդ առնելու։

Այս մասին է պատմել իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Ինձ թվում է՝ միայն Հայաստանում կարող է գազելի վարորդը խնդրել ուղևորին, ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութից մի բուլկի կգնի….ուզում եմ դա պատկերացնել Վիեննայում, Փարիզում, լավ հա Մոսկվայում… մի տեսակ չի ստացվում»,- գրել է նա, հրապարակելով ոտքը արգելակին պահած ուսևորի լուսանկարը։

a

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել