Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, պարզաբանելով, որ ի պատասխան «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված «Ինչո՞ւ են պապիլոմավիրուսի հետազոտության ժամանակ նվերներ տվել» վերտառությամբ հոդվածի, որտեղ նշվում է, թե «ՀՀ նախարարությունից բանավոր զրույցում նվերի հանգամանքը հերքել են, իսկ գրավոր հարցմանը չեն պատասխանել», տեղեկացնում ենք, որ հարցմանը գրավոր պատասխանվել է դեռևս սույն թվականի սեպտեմբերի 2-ին թիվ ՎՀ/12805-19 գրությամբ թղթային առաքմամբ, որտեղ մասնավորապես նշվել է, որ առողջապահության նախարարության և ՖԱՅԴԵՔ Կորպորացիայի միջև 2018 թվականի օգոստոսի 20-ին ստորագրվել է «Փոխըմբռնման հուշագիր» և նշված հետազոտություններն իրականացվում են «ՖԱՅԴԵՔ» Արմենիայի կողմից: Պարզաբանում ստանալու համար անհրաժեշտ է դիմել «ՖԱՅԴԵՔ» Արմենիա կազմակերպությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել