«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օերնքում և հարակից օրենքներում փոփոխություններ են նախատեսվում, որոնց համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում, եթե մոտակայքում կան տեսանկարահանող սարքեր, որոնք ֆիքսել են վթարը, այլևս պարտադիր չի լինի սպասել ավտոտեսուչներին և ԱՊՊԱ մասնագետներին։
Ազգային ժողովում ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց է, որ եթե վթարի վայրում տեսանկարահանող սարք լինի, ապա իրենց մասնագետները վթարի պահի տեսանյութը կուղարկեն ԱՊՊԱ գործակալություններին, իսկ վարորդները կհեռացնեն մեքենաները՝ ազատելով ճանապարհը և թույլ չտալով խցանում։
«Այդ ամենն ավելի հեշտացնելու համար հնարավոր է ավելանան տեսախցիկները, բայց ոչ թե խախտումներ արձանագրելու, այլ հենց նման դեպքերը ֆիքսելու, անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նշեց նա։