Հայկ Մարությանը՝ իր հրաժարականի մասին

ԶԼՄ-ներում տեղեկություն էր շրջանառվում, որ մինչև այս  տարվա ավարտը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարականի դիմում կներկայացնի:

«Ես ուղղակի կխնդրեմ, հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, որ «դեղին մամուլը» բարձրացնեք ձեր մակարդակի, ոչ թե հակառակ պրոցեսը լինի: Մենք նոր ենք սկսել: 6500 քմ մեր մանկապարտեզներից ետ ենք բերել համայնքին, 2 միլիարդ դրամով մեծացրել ենք մեր բյուջեն: Մենք ետ ենք բերում այգիները, վերանայում են բոլոր անօրինական տենդերները, կառուցապատում ենք սկսում, մենք մեծ պլաններ ունենք: Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը»,-նշեց Հայկ Մարությանը:

Նա նշվեց, որ այլևս թույլ չի տալու նաև, որ Երևանը և երևանցիները առնչվեն աղբահանության խնդրի հետ:

Քաղաքապետը խոսել է նաև տրանսպորտի խնդրի մասին: Նա նշեց, որ լավագույն լուծումն են փնտրում, քննարկումները շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել