Արդարադատության նախարարության, ոստիկանության,ՊՆ-ի, ԱԻՆ-ի, ԱԱԾ համակարգերի զինծառայողների զինվորական կենսաթոշակները կնշանակի այլ մարմին. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին մասին օրենսդրական նախագիծ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը  վերապահելու հանգամանքով։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունն է։ Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնք պայմանավարված են այն հանգամանքով, որ կան նաև կենսաթոշակ նշանակող այլ մարմիններ։

Նախագիծն ընդունվելու դեպքում Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները կսկսի նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել