Դատավոր Սուրեն Մնոյանին 2 ամիս ոչ մի գործ չի մակագրվի

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը օգոստոսի 30-ին ստորագրել է ԲԴԽ որոշումը՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու մասին:

Որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին:

Նրա անունը գործերի բաշխման ցանկից հանվել է դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումի համաձայն: Հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել դատավորի անունը ցանկից հանել որոշումն ուժի մեջ մտնելու պահից 2 (երկու) ամիս ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել