«Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020թ-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսել կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Մինչև 100 երեխայի համար նախատեսված հանրակրթական դպրոցները ծառայելու են ոչ միայն որպես կրթարաններ, այլև կատարելու են մշակութային տների գործառույթներ:
Հանրակրթական ուսումնական հաստատության այս մոդելը հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։
Արդեն մոդուլային շենքերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ընդունման մրցույթները հայտարարված են:
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: