Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին կգումարի 3-րդ նստաշրջանի 1-ին նիստ նիստը, որի ժամանակ կհաստատվի Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:
Ավագանու որոշման նախագծի համաձայն, ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում կլինեն.
- Էդուարդ Ավետիսյանը («Իմ քայլը» խմբակցություն),
- Մարկոս Հարությունյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն),
- Անի Խաչատրյանը («Լույս» խմբակցություն):
Հիշեցնենք, որ նախորդիվ հանձնաժողովի կազմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից ընդգրկված էր Լյուդմիլա Սարգսյանը:
Հավելենք, որ ավագանու անդամների հրապարակումների համաձայն, նրանք այսուհետ քվեարկություն կիրականացնեն հատուկ սարքավորումների միջոցով, այլ ոչ՝ ձեռք բարձրացնելով: