Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է քրեականացնել մինչև 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը:
«Հայաստանի Հանրապետության պետականության և ընդհանրապես մեր ժողովրդի գլխին կանգնած ամենավտանգավոր երևույթներից մեկը ոչ ավանդական սեռական կողմնարոշման և ոչ ավանդական սեռական վտանգն է: Կառավարությունն այս նախագծին տվել է բացասական եզրակացություն ՝ պատճառաբանելով, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն է, բացի այդ՝ այդ հանցակազմն արդեն իսկ կա Քրեական Օրենսգրքի 142-րդ հոդվածում: Չեմ կարծում, թե «ոչ ավանդական սեռական կողմնորոշումը» անորոշ հասկացություն է, և այստեղ չկա մարդ, ով չի հասկանում, թե դա ինչ է», -նշել է նա ԱԺ-ում իր ելույթում, նշելով, որ խմբակցությունն այդ հարցում նահանջելու տեղ չունի։
Խոսելով նախագծի՝ Կռավարության կողմից մերժվելու երկրորդ պատճառի մասին, Պետրոսյանը նշեց՝ «նույնացնում են համասեռամոլության քարոզը» անառակաբարո գործողության և պոռնկագրական նյութեր տարածելու հետ»:
Նախագծի քննարկումը լիագումար նիստում մերժվեց: