Երբ գնում ենք իմ առաջարկած ճանապարհով, մենք առաջացող բոլոր ռիսկերի կառավարման ղեկը պահում ենք մեր ձեռքերում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց. «Շատ հայրենակիցներ ասում են, որ միջազգային խնդիր կա բանավեճ կա փակեք, ավարտեք, ես դեմ եմ նման տարբերակին, եթե մենք վարվում ենք այդպես, մենք մեր երկրի համար առաջանալիք ռիսկերի կառավարման ղեկը մեր ձեռքից բաց ենք թողնում: Ասում ենք՝ ոչ մի բան չի հետաքրքրում: Կարճ ասած բոլորդ հավաքվեք գնացեք էստեղից, մենք մեր երկրի համար էս իրավիճակից առաջացող ռիսկերի կառավարման ղեկը տալիս ենք ուրիշներին, ասում ենք դե դուք քննարկեք կորոշեք՝ սա ինչ իրավիճակ է: Երբ գնում ենք իմ առաջարկած ճանապարհով, մենք առաջացող բոլոր ռիսկերը՝ և տնտեսական, և բնապահպանական, և ռեպուտացիոն, և անվտանգային, բոլոր ռիսկերի կառավարման ղեկը պահում ենք մեր ձեռքերում: Եթե տեսնենք, որ այդ ռիսկերը այնպիսինն են, որ համապատասխանում են մինչև այժմ հնչեցված հոռետեսական կանխատեսումներին, ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է տալիս, որ մենք գնանք այս հարցը լուծենք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել