Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ապաշրջանափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում դիմեց Ջերմուկի բնակիչներին. «Խնդրում եմ ապաշրջանափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, որովհետև դուք այդ ճանապարհները փակելու անհրաժեշտություն չունեք, դուք ունեք Կառավարություն, որը եթե տեսնի, որ կա լեգիտիմ անհրաժեշտություն, օրենքով վերապահված լիազորություններով ճանապարհն էլ կփակի, եթե դրա համար կան լեգիտիմ իրավական, օրինական, այդ թվում բարոյական հիմքերը և դրանք անպայմանորեն կկիրառվեն այն պարագայում եթե դրանց առկայությունը փորձարարական ստուգման եղանակով հաստատվի:

Սա է իմ ասելիքը»:

Վարչապետը հայտնել է նաև, որ բուն հանքի շահագործման ամենամոտ ժամկետը կարող է լինել 2020-ի չորրորդ եռամսյակը, բայց ամենահավանական ժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է։

Ստուգումների նպատակն է պարզել մի շարք հարցերի պատասխաններ՝ տեսչական մարմինը պետք է գնա և ստուգի հայտնի, հրապարակված փաստերը: «Կան կետեր, որոնց ստուգումը տեսչական մարմնի իրավասությունների մեջ չի մտնում։ Այս հարցերի վերաբերյալ պետք է պատասխան տա Քննչական կոմիտեում ընթացող քրեական գործը։ Այն հարցերը, որոնց պատասխանները չենք ունենա տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է նաև, որ անկախ ամեն ինչից, կառավարությունը կարող է իրականացնել ամենօրյա մոնիտորինգ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։ «Երբ կարձանագրվի որևէ խախտում, դրանք չվերացվելու դեպքում կառավարությունը կարող է, ունի այդ լծակները, հանքի շահագործումը մեկընդմիշտը արգելել», – ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել