ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում:
Այս մասին գրում է interfax.ru-ն:
«2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: