Բջջային հեռախոսների գողության դեպքեր են բացահայտվել. ոստիկանություն

Օրերս ոստիկանության Արարատի բաժնի սպասարկման տարածքում բջջային հեռախոսի գողության չորս դեպք արձանագրվեց։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունները կատարել է նույն անձը։ Արարատ քաղաքի բնակիչ 17-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացավ բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել