Կառավարությունը՝ օտարերկրյա ներդրումների մասին

2019-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումները ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը՝ 20%-ով։

Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:

Մասնավորապես՝ 2019թ-ի հունիսի վերջի դրությամբ (https://bit.ly/2jYLmgq) ՀՀ-ում կատարված ընդամենը ներդրումների համախառն հոսքերը կազմել են 9 311 631.9 մլն դրամ, իսկ 2018թ-ի դեկտեմբերի դրությամբ https://www.armstat.am/file/article/sv_02_19a_420.pdf նույն ցուցանիշը կազմել է 8 606 645.6 մլն դրամ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին օտարերկրյա ընդամենը ներդրումների համախառն հոսքերը կազմել են այդ երկու տվյալների տարբերությունը՝ 705 մլրդ դրամ:

Նույն տրամաբանությամբ 2018թ-ի հունվար հուլիսին օտարերկրյա ընդամենը ներդրումների համախառն հոսքերը կազմել են 558 մլրդ դրամ, ինչից հետևում է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 2019թ-ի հունվար-հունիսին իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդամենը ներդրումներն ավելացել են շուրջ 26%-ով: Նույն կերպ հաշվարկված է նաև ՀՀ-ում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերի կիսամյակային աճը՝ 20%:

Լուսանկարը՝ կառավարության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել