Ուսանողների պայքարի նոր փուլը ակադեմիական անազնվության դեմ. առաջին թիրախը` ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի գիտական աշխատանքներն են

ՀՊՏՀ ուսանողները բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ամբողջությամբ, ստորև.

«Հարգելի՛ պարոն Փաշինյան,

Ուսումնասիրելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դ. Գալոյանի գիտական աշխատանքները՝ բացահայտել ենք ակնհայտ արտագրության տասնյակ դեպքեր։ Սրանք բոլոր այն գիտական աշխատանքներն են, որոնցում, ըստ Դ. Գալոյանի ասենախոսության սեղմագրի, «հրապարակվել են ատենախոսության հիմնական դրույթները», ինչպես նաև մյուսները ներկայացվել են պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար:

Ընդ որում, եթե Ռ. Հայրապետյանի աշխատանքի թարգմանված որոշ հատվածներում բացակայում էին հղումները, ապա այս դեպքում գործ ունենք կատարված copy paste-երի հետ՝ նույն լեզվով։ Մենք որևէ կերպ չենք ուզում վնասել տիկին Գալոյանին և նրա հեղինակությանը։ Ընդհակառակը, կարծում ենք, որ նույնիսկ այս աչք ծակող արտագրությունները կուրսային աշխատանքից և այլ աղբյուրներից միայն իր մեղավորությունը չէ։

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Դ. Գալոյանի նշանակումը ԿԳՄՍ փոխնախարարի հովանավորչության արդյունք էր: Այս պնդումները չեն դադարում, որովհետև նախարարությունը մինչև այժմ ակնհայտ խտրական մոտեցում է ցուցաբերում և չի արձագանքում Դ. Գալոյանի գիտական աշխատանքներում բացահայտված պարզունակ արտագրությունների դեպքերին:

Քանի որ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պատճառը, ըստ ԿԳՄՍ նախարարի հայտարարության, նրա գիտական աշխատանքում առկա խնդիրներն էին և ակադեմիական արժեքները, պահանջում ենք Ձեր հանձնարարականը նախարարությանը՝ ներկայացնելու պաշտոնական եզրակացություն կից ներկայացվող ակնհայտ արտատպման դեպքերի վերաբերյալ: Խնդրում ենք պաշտոնապես մեկնաբանել՝ սրանք արտագրության և ակադեմիական անազնվության դրսևորումներ են, թե ոչ:

Առդիր՝ 5 էջ:

Հարգանքով՝ ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել