Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել Ամուլսարի շանքի շահագորման հարցը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ պատգամավորները հարցեր են ուղղել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Նա նշեց, որ քննարկումը փակ էր, այդ պատճառով չի կարող մանրամասնել, թե ինչ են խոսել պատգամավորները և Նիկոլ Փաշինյանը:
«Կարող եմ ասել միայն, որ պատգամավորները գրանցվել են հարցեր տալու համար, տվել են հարցերը, ստացել պատասխաններ: ՀՀ-ն պետք է վնաս չկրի թե՛ բնապահպանական, թե՛ վարկանիշի առումով»: