Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Դուբայ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 63-ամյա Միհրան Չ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2005թ. հուլիսի 20-ից հետախուզվում էր ՌԴ ԱԱԾ մարմինների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: