Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվող Իրավաբան.net լրատվական կայքում առկա է լրագրողի 2 թափուր հաստիք:
Պարտականություններ`
- Օպերատիվ լրահոսի տեղադրում կայքում,
- Տեքստային և մուլտիմեդիա նյութերի պատրաստում (հեռուստառեպորտաժներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն),
- Վերլուծական, հետաքննական նյութերի պատրաստում,
- Հարցազրույցների պատրաստում,
- Դատական նիստերի, դատաիրավական ոլորտին վերաբերող միջոցառումների լուսաբանում,
- Կատարել ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Պահանջվող հատկանիշներ`
- Լրագրողի աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն (Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Ավելին սովորելու, սեփական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու մոտիվացիա,
- Ջանասիրությամբ աշխատելու ցանկություն և կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություններ,
- Լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի առավելություն:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ) և 2 լրագրողական նյութ՝ իրենց կողմից պատրաստված և երաշխավորագրեր (ցանկալի է, ոչ պարտադիր)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև սեպտեմբերի 15-ը, ժամը 18:00-ը` նամակի վերնագրում նշելով «Լրագրող» բառը: