176,706 մլն դրամ կհատկացվի՝ քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով

Կառավարության մեկ այլ որոշմամբ 176,706 մլն դրամ կհատկացվի Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս քրեակատարողական հիմնարկների մեծ մասը կապիտալ վերանորոգումների անհրաժեշտություն ունեն. վերջին կապիտալ վերանորոգումները իրականացվել են 2006թ.: Որոշման ընդունման արդյունքում կբարելավվեն քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները: Մասնավորապես`  կիրականացվեն արտաքին և ներքին ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կառուցման, կապիտալ վերանորոգման աշխատանքներ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի արտաքին և ներքին ջրահեռացման ցանցերի, «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» ՔԿ հիմնարկներում: 

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պահման պայմանները բարվոք չեն համարյա բոլոր քրեակատարողական հիմնարկներում: «Մենք ուրիշ պրոբլեմ էլ ունենք: Մեր քրեակատարողական հիմնարկների մեծ մասը Հայաստանի օրենսդրությամբ սահմնաված չափանիշներին ընդհանրապես չի համապատասխանում: Այս խնդիրը շատ ավելի խորն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել