Կառավարությունը այսօր հավանություն է տվել որոշման նախագծի, որով պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը կատկացվել է 20 միլիոն 492 հազար դրամ՝ ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության համար:
Ըստ ՌԴ հետ 1992-ին կնքված միջպետական պայմանագրի` ՀՀ-ում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում։