Կենսաթոշակի իրավունքով արձակված զինծառայողներին բնակարան գնելու համար կտրվի անհատույց ֆինանսական աջակցություն. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված եւ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ տնամերձ հողամաս` ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 10-ի N 540-Ն որոշմամբ սամանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019թ. հունիսի 1-ից մինչեւ 2020թ. դեկտեբերի 1-ը կտամադրվի անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով` ըստ շահառուների բնակարանային հաշվառման վերցնելու տարիների հերթականության, հետեւյալ առաջնահերթությամբ.

ա) սահմանամերձ բնակավայրեր ունեցող Հայաստանի Հանրապետության մարզեր,

բ) Հայաստանի Հանրապետության այլ մարզեր

գ) Երեւան քաղաք:

Այս մասին հայտնում է ՀՀՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովը:

Սահմանվել է ՀՀ մարզերի հետեւալ հերթականությունը.

1) Տավուշի մարզ, 2) Վայոց Ձորի մարզ, 3) Սյունիքի մարզ, 4) Գեղարքունիքի մարզ, 5) Արարատի մարզ, 6) Շիրակի մարզ, 7) Լոռու Մարզ, 8) Արմավիրի մարզ, 9) Արագածոտնի մարզ, 10) Կոտայքի մարզ, 11) Երեւան քաղաք:

Ելնելով սահմանված առաջնահերթություններից` առաջարկվում է ՀՀ Շիրակի, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերում բնակարանային հաշվառման վերցնելու օրվա դրությամբ հաշվառված շահառուներին բնակարանային գործերում առկա փաստաթղթերը թարմացնելու համար մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը, ինչպես նաեւ Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերից փաստաթղթերը դեռեւս չթարմացրած շահառուները ներկայանան ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական ապահովության վարչություն հետեւյալ փաստաթղթերով (Հասցեն` ք. Երեւան, Բաբայան փող. 4, հեռ. 010-28-74-41).

զորացրման հրամանի լուսապատճենը,

շահառուի եւ նրա ընտանիքի անդմաների անձնագրերի լուսապատճեները (բնօրինակների հետ),

ամուսնության (ամուսնալուծության) վկայականի լուսապատճենը (բնօրինակների հետ միասին),

անձնագրային բաժնից տեղեկանք շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման հասցեների վերաբերյալ,

շահառուի եւ նրա ընտանիքի անդամների հաշվառման վայրի բնակարանի (բնակելի տան) սեփականության իրավունքի վկայականների լուսապատճեները  (բնօրինակների հետ), ինչպես նաեւ նշված բնակարաններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկանք անձնագրային բաժնից,

տեղեկանք համատիրությունից բնակվող անձանց վերաբերյալ,

տեղեկանք ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից` շահառուի եւ նրա ընտանիքի անդամների անվամբ վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ տարածքում սեփականության իրավունքով առկա բնակելի նշանակության անշարջ գույքի ձեռք բերման եւ (կամ) օտարման վերաբերյալ,

աղետի գոտում հաշվառվածների կամ աղետից տուժած անձանց, ինչպես նաեւ փախստակնների դեպքում` համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանով կամ դրա ձեռքբերման համար համապատասխան վկայագրով ապահովված չլինելու մասին:

Մյուս մարզերում հաշվառված շահառուների վերաբերյալ հայտարարությունները կհրապարակվեն հաջորդիվ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել