Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. ավտոմեքենայում հայտնաբերվել է 1,5 խմ փայտանյութ. ոստիկանություն

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգման են ենթարկել մի տղամարդու վարած «Վազ-21213» մակնիշի ավտոմեքենան՝ հայտնաբերելով 1,5 խմ փայտանյութ։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով երկու ծառ է հատել։ «Նիվան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել