Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ավագյանը նշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար։
Հիշեցնենք, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Էդգար Խուրշուդյանն ազատվել էր աշխատանքից։