Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով ոչ ոք չի կարող պատասխանատվության կանչվել. Հունան Բաբայան

Փաստաբան Հունան Բաբայանը հայտնում է, որ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով ոչ ոք չի կարող պատասխանատվության կանչվել:

«ԵԱՔԴ/0227/01/16 քրեական գործով տևական պայքարից հետո, կարողացա ապացուցել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցանքը չի կարող կիրառելի լինել, քանի որ ՀՀ-ում չկա խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառությունը նախատեսող օրենսդրական նորմ (այս հանգամանքը տասնյակ տարիներ անտեսվել է և այս հոդվածով դատապարտվել են բազմաթիվ անձինք, այդ թվում՝ ազատազրկման)։
Արդյունքում նշված քրեական գործով ամբաստանյալները արդարացվել են, նույն հոդվածով հարուցված ևս մեկ, լիովին այլ քրեական գործ կարճվեց։ Փաստաբանական գործունեության արդյունքում այլևս ՀՀ քր.օր. 275-րդ հոդվածով ոչ ոք չի կարող պատասխանատվության կանչվել (մինչև օրենսդրական փոփոխություններ լինելը), իսկ նախկինում նույն հոդվածով դատապարտված անձինք ենթակա են արդարացման»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել