ՃՈ-ն նորամուծություններ է կատարել երթևեկության կազմակերպման մեջ

Ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության անվտանգության մակարդակը, ինչպես նաև երթևեկության մշակույթը բարձրացնելու նպատակով Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է ամենօրյա աշխատանք՝ կատարելով նորամուծություններ։

Վերջին նորամուծություններից է Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկի լուսացույցերի սյուներին տեղադրված հավելյալ լույսերը, որոնց գույները լուսացույցի համապատասխան ազդանշանին զուգահեռ փոխվում են, ինչի շնորհիվ վարորդները կարող են նախքան խաչմերուկին մոտենալը ճիշտ կողմնորոշվել։ Նորամուծություն է նաև Ադոնցի փողոցի հետիոտնային անցման վերևում տեղադրված պրոեկտորը, որը սնուցվում է արևային էներգիայով։ Այն գիշերային ժամերին հետիոտնային անցման պատկեր է գցում ճանապարհին՝ նաև այդ կերպ վարորդներին զգուշացնելով հետիոտնային անցման առկայության մասին։ Նախատեսվում է մոտ ժամանակներում նորամուծությունները կիրառել նաև այլ խաչմերուկներում և հետիոտնային անցումներում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Եվս մեկ անգամ երթևեկության մասնակիցներին հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել