Ազգային ժողովի պատգամավորներ Սերգեյ Բարգրատյանը և Հովհաննես Հովհաննիյսանը Ազգային ժողով են ներկյաացրել նոր օրինագիծ, որովառաջարկում է են «Առևւտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը նպատակ ունի կանոնակարգել սպառողների ժամանցի եւ հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված մերսման ծառայությունների կազմակերպումը:
Նախագծով առաջարկվում է մերսման սրահներն ընդգրկել սահմանափակման ենթակա գործունեության օբյեկտների շարքում` կանոնակարգելով բազմաբնակարան շենքերում գործող մերսման ծառայություններ մատուցող օբյեկտների գործունեությունը, մասնավորապես` վերջիններիս տեղակայումը:
Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է.
- ընդգրկել մերսման սրահները սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների շարքում
- սահմանել «մերսման սրահ» հասկացությունը:
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում
- Կարգելվի մերսման սրահների տեղակայումն բազմաբնակարան շենքի բնակելի եւ (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում:
- Համայնքի ավագանին կսահմանի մերսման սրահի տեղակայմանը, այսինքն` հեռավորությանը ներկայացվող պահանջները:
- Մերսման սրահների գործունեության թույլտվությունը տրամադրելու իրավունքը կվերապահվի համայնքի ղեկավարին, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին:
Մանրամասները՝ տեսանյութում