Օրենքները և քաղաքականությունները պետք է ստեղծվեն պետություն-մասնավոր հատված երկխոսության արդյունքում. Հակոբ Ավագյան

ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում, օգոստոսի 31-ին, տեղի ունեցավ փակ աշխատանքային ֆորմատով քննարկումներ՝ փոքր և միջին ձեռնարկատիրությունների ունեցած խնդիրների վերաբերյալ: Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի կողմից։

Քննարմանը ներկա էին ասոցիացիայի անդամ հանդիսացող 5-րդ համագումարի պատվիրակ-ներկայացուցիչները, ընդհանուր  42 հոգի։

Ներկաները բաժանված էին 5 խմբի և յուրաքանչյուր խումբ քննարկում էր ՓՄՁ-ներին առնչվող հարցեր, որոնք են՝

  1. Աշխատանքային օրենսդրության խնդիրներ,
  2. Հարկային օրենսդրության խնդիրներ,
  3. Ֆինանսական ռեսուրսների հասանելիության խնդիրներ,
  4. Բիզնես պրոցեսների ավտոմատացում,
  5. Պետություն-մասնավոր հատված երկխոսություն։

Յուրաքանչյուր խումբ պետք է առանձնացներ 10 խնդիր։

Աշխատանքային օրենսդրության խնդիրների քննարկում իրականացնող խմբի մոդերատոր Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ աշխատանքային հարաբերություններին պետք է նայել ոչ միայն պետություն-գործատու, այլ նաև գործատու-աշխատակից տեսանկյունից:

«Մեր հիմնական պահաջները պետությունից հետևյալն են. 1. պետք  է վերացվեն քաղաքացիաիրավական պայմանագրերը, 2. պետքէ լուծվի անօրինական կնքած ժամկետային աշխատանքային պայմանգրերի հարցը: Պրակտիկայում արատավոր երևույթներ կան և պետք է կամք գտնել՝ հարցը լուծելու համար»,-նշում է նա:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Նաիրա Մանուկյանը «Պետություն-մասնավոր հատվածի երկխոսություն» թեմայով քննարկման էր ներկա: Վերջինս նշում է, որ առաջին խնդիրը, որը քննարկվեց խմբում հեղինակային իրավունքի խախտումներն էին:

«ՓՄՁ ասոցիացիան ներկայացնում է փոքր, միջին և շատ սկսնակ բիզնեսների և նրանք շատ հաճախ խնդիր են ունենում ՀԴՄ-ների հետ կապված: Եթե դու նոր, սկսնակ ձեռնարկություն ես, զբաղվում ես կանխիկ վաճառքով և քո շրջանառությունը շատ փոքր է, ապա ՀԴՄ ձեռք բերելը իրեն կարող է չարդարացնել: Քննրակվում էր բջջային հավելվածի միջոցով այդ ամենը իրականացնելու հարցը, մինչև բիզնեսը կայանա»,-նշում է Նաիրա Մանուկյանը:

Ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը նշում է, որ պետության և մասնավոր հատվածի երկխոսությունից է կախված մնացած խնդիրների լուծումը:

«Վերջերս ստեղծվել է Ազգային ժողովին կից ՓՄՁ խորհուրդ: Կարևորն այն է, որ օրենքները և քաղաքականությունները այդ երկխոսության արդյունքում ստեղծվեն: Մենք պատրաաստվում են մեր 5-րդ համագումարին, որտեղ էլ կամփոփվեն այսօրվա քննարկված հարցերը և դրանք կներկայացվեն գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիչներին»,-նշեց Հակոբ Ավագյանը:

Քննարկմանը արդյունքները կամփոփվեն ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի 5-րդ համագումարի ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել