Կառավարության հավանության էր ներկայացվել որոշման նախագիծ, որով նախատեսվում է մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020 թվականի հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից:
Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների նկատմամբ:
Հիմնավորման մեջ նշված է, որ կառավարությունն այս նախագծով նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող, մինչև չորս տարվա արտադրության տրանսպորտային միջոցների ներմուծումը, ինչպես նաև մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետևանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը և նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը:
Սեպտեմբերի 5-ին, որոշումը ընդունվեց կառավարության կողմից: