Ի՞նչ է դատավորի «հատուկ կարծիքը»

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանքի հիմքերի Սահմանադրությանը համապատասխանելուն։

Բացի այդ, ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանը և Արման Դիլանյանը ունեն հատուկ կարծիքներ, որոնք կհրապարակվեն առաջիկայում։

Իրավաբան.net-ը  տեղեկացնում է, որ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման 6-րդ գլխում սահմանված բանավոր ընթացակարգով գործերի դատաքննության կանոնների 49-րդ կետով սահմանվում է, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումն էապես տարբերվում է զեկուցողի դիրքորոշումից, որը հայտարարում է հատուկ կարծիք ներկայացնելու մտադրության մասին, ապա զեկուցողը կարող է փոխարինվել մեծամասնության դիրքորոշումը ներկայացնող Սահմանադրական դատարանի դատավորով: Այս դեպքում Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ սահմանվում է ժամկետ, որի ընթացքում պետք է ներկայացվի ըստ էության նոր որոշման կամ եզրակացության նախագիծ:

Նույն  որոշման 62-րդ կետով՝ հատուկ կարծիքի առկայության դեպքում նիստը նախագահողը որոշման կամ եզրակացության հրապարակման ժամանակ տեղեկացնում է այդ մասին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել