Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, քննարկվում է պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է քրեականացնել աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելը:
Աշխատանքից (հանրային ծառայության պաշտոնից) ազատվելու կամ այլ աշխատանքի (պաշտոնի) փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելը՝ կպատժվի տուգանքով՝ 200 հազար դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կկատարվի
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ.
2) այլ անձի կամ կուսակցության օգտին որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու պահանջով՝ կպատժվի տուգանքով՝ 400 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այս նախագիծը կնպասը, որպեսզի աշխատողների «պոչը» դուրս գա գործատուների ոտքի տակից:
Նավագիծը գործադիրի կողմից դրական եզրակացություն չի ստացել։
Մանրամանսերը՝ տեսանյութում