ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իրականացնում է «Ուսուցիչների՝ ներառող դասավանդման վերապատրաստման կարողությունների զարգացման» ծրագիրը։
Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Ծրագրի շրջանակներում մշակվելու են ներառող դասավանդման վերապատրաստման մոդուլ, մենթորական աջակցության հայեցակարգ, մեթոդաբանություն և գործիքակազմ։
Նպատակն է հավաքագրել, ընտրել և վերապատրաստել 60 վերապատրաստող-մենթորի, ովքեր հետագայում, կիրառելով նշված մոդուլն ու գործիքակազմը, կիրականացնեն հանրակրթական դպրոցների առարկայական ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման ծրագիրը (վերապատրաստում և մենթորական աջակցություն)։
Մանրամասները՝ https://bit.ly/2KYAwBL
Լուսանկարը՝ ԿԳՄՍՆ-ի