Սինգապուրում 27-ամյա ուղևորին ձերբակալել են օդանավակայանում տոմս գնելու, բայց այն չօգտագործելու համար, հայտնում է The Sun– ը:
Տղամարդը տոմս է գնել օդանավակայանի տարանցիկ գոտի մտնելու և կնոջը հրաժեշտ տալու համար:
Տեղական օրենսդրության համաձայն, նրանք, ովքեր ստանում են տարանցիկ գոտի մտնելու թույլտվություն, իրավունք ունեն այնտեղ լինել միայն այն դեպքում, եթե մտադիր են ճանապարհորդել:
Այժմ 27-ամյա տղամարդուն սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում և ավելի քան 13 հազար եվրո տուգանք:
Ոստիկանությունից հայտնում են, որ այս տարի նման խախտումների համար պատասխանատվության է ենթարկվել 33 ուղևոր: