Կալանավորված անձը խնդրել է ՄԻՊ-ի աջակցությունը՝ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իրեն վերագրված հանցանքի մասին ՀՀ ոստիկանության հրապարակած տեսանյութը համացանցից հեռացնելու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման ընթացքում պարզվել է, որ Ոստիկանությունը հրապարակել է «Բնակարանային գողությունը բացահայտվեց գողը հարևանն էր վերտառությամբ նյութ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութի տեքստի առանձին ձևակերպումները հնարավորություն է տալիս ներկայացված անհատական տվյալների միջոցով նույնականացնել անձին, ավելին, հանրության մոտ կարող է ձևավորել անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին կանխակալ պատկերացումներ: Բացի այդ, տեսանյութում բացակայում է նշում այն մասին, որ մարդը պաշտպանված է անմեղության կանխավարկածի երաշխիքով, ինչպես նաև համապատասխան ծանուցում։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած անձի պնդմամբ՝ 2017 թվականին հրապարակված տեսանյութով հասարակական ընկալում է ձևավորվել իր մեղավորության՝ որպես հաստատված փաստի մասին այն դեպքում, երբ իր մեղավորությունն ապացուցված չէ սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանության հետ համագործակցության արդյունքում տեսանյութը հեռացվել է համացանցից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել