Ռեստորանի սննդի նմուշներից անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ. ԱՆ-ն` ռեստորանում թունավորման դեպքի մասին

Շիրակի մարզի Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց «սննդային թունավորում» ախտորոշմամբ` նույն քաղաքի «Դվին» ռեստորանում կազմակերպված հարսանյաց հանդեսին մասնակցած թվով 47 մարդ հոսպիտալացվել էր:

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, մասնագետների կողմից ձեռնարկվել էին կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որն էլ զուգորդվել էր լաբորատոր հետազոտություններով:

Արդյունքում՝ հետազոտված պատրաստի սննդի 21 նմուշից 3-ում (աղցաններ՝ հավի մսով և սնկով, հավի մսով և եգիպտացորենով, «Կեսար») անջատվել է ոսկեգույն ստաֆիլակոկ: Ոսկեգույն ստաֆիլակոկ է հայտնաբերվել նաև հիվանդներից վերցված կղանքի և փսխման զանգվածներից:

Ներկա պահին բոլոր հիվանդները, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել