Երթևեկության ընթացքում մեքենայից իրեր նետելու համար 114 վարորդի նկատմամբ կազմվել է արձանագրություն

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ վարվող 36 տրանսպորտային միջոց: 20-ի վարորդները հողմապակու թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին:

Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ն էլ մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները: Նրանք պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որից 25-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Հայտնաբերվել է նաև թաղանթապատված հողմապակիով 62 տրանսպորտային միջոց, 2-ի վարորդները թաղանթապատումը վերացրել են խախտումը հայտնաբերելու պահին, իսկ 8-ը 24 ժամվա ընթացքում:

5 տրանսպորտային միջոցի վարորդ երթևեկել է ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով, 2-ը՝ առանց հաշվառման համարանիշի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել