Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

Հայտարարության մեջ նշվում է՝

«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 2-ին մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Սամանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ այդպիսով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամետը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սեդրակ Քոչարյանը հանցագործություններ է կատարել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքն այս հայտարարությունների դեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել