Հագուստի խանութից կատարված գողությունը բացահայտվել է. ոստիկանություն

Օգոստոսի 29-ին մայրաքաղաքի հագուստի խանութներից մեկում գողություն էր կատարվել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էին ընդունել։

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով օգոստոսի 30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության 6-րդ բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Զարթունք գյուղում բնակվող 24-ամյա երիտասարդը։ Ժամը 21-ին նա հայտնաբերվեց Հյուսիսային պողոտայում և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել