Օգոստոսի 24-ին, ժամը 13.15-ին, «Այրվածքների գիտական Կենտրոն» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «մարմնի մակերեսի 50 տոկոսի ջերմային այրվածք, վերին շնչուղիների այրվածք, ծանր այրվածքային շոկ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 46-ամյա և «մարմնի մակերեսի 4 տոկոսի այրվածք» ախտորոշմամբ՝ 35-ամյա տղամարդիկ:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով: Սեպտեմբերի 1-ին բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ 46-ամյա տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է: Նախապատրաստվում են նյութեր: