Հանրապետությունում ջրի օգտագործումը կդառնա վերահսկելի. ԱԺ հանձնաժողովը քննարկում է օրենսդրական նոր փաթեթը

ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին  այսօր՝ օգոստոսի 2-ին,  քննարկվեց «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին  օրինագծերի փաթեթը:  ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հաշվի առնելով այս ոլորտում նախկինում ստեղծված երկար գործընթացը,  առաջարկվում է՝  ջրօգտագործողները կարողանան թափանցիկ տեղեկություն ստանալ, թե ջրի արդարացի բաշխման ինչ պայման կա, արդյոք իրենք կարող են այդ արդարացի բաշխման համար որոշակի գործիք կիրառել և ջրի դեֆիցիտի պայմաններում ինչ կարող են անել:

Քննարկման ընթացքում  ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան նշեց, որ առաջարկվում է իրենց սպասարկող հիդրոմիավորն ընդգրկող տարածքից  դիմեն ջրօգտագործողների միությանը և ստանան տեղեկատվություն, թե որ ջրօգտագործողը  ինչ ծավալի ջուր է ստանում այս փուլում: Այսպիսով, նախատեսվում է, որ նման խնդիրներ ունեցող որոշակի տեղանքից քաղաքացիները կկարողանան տեղեկանալ, թե ջրի ինչ ծավալներ կստանա  ջրօգտագործողը տվյալ փուլում: Նախատեսվում է նաև, որ օրինագիծը թույլ կտա  մեծացնել հանրապետությունում ջրօգտագործման հսկողությունը:

Հանձնաժողովի անդամները օրինագծի փաթեթին տվեցին միաձայն  դրական եզրակացություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել