Երևան-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռում անսարքություն է հայտրաբերվել. «Արմենիա» ավիաընկերություն

«Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից:

Օդանավի անձնակամզը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը, վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը։

«Հերթական անգամ մեր օդաչուները դրսևորել են բարձր պրոֆեսիոնալիզմ՝ ապացուցելով որ առաջին տեղում մեզ համար դա անվտանգությունն է։ Բարի թռիչք և փափուկ վայրէջք բոլորին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել