Ս.թ օգոստոսի 31-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել են, որ Ասկերանի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի թեկնածու, 1967թ ծնված Ա.Ս-ն ս. թ. հուլիս ամսվա վերջերին ներկայացել է Ասկերանի շրջանի բնակիչ, 1954թ ծնված Ա.Մ-ի տուն և վերջինիս առաջարկել ընտրությունների ժամանակ քվեարկել իր օգտին` տալով 10.000 դրամ գումար:
Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին