ՀՊՏՀ ուսանողները պատրաստվում են դասադուլի․ հայտարարություն

ՀՊՏՀ ուսանողները պատրաստվում են դասադուլի: Հաղոդրագրության մեջ նշված է․ «ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։

Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ  ուսանողների անտեղյակ հատվածին  մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան:

Եվ որպես նշյալ խնդրի լուծմանն ուղղած կարևոր քայլ՝ ուսանողները հայտարարում են մեկնարկող ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 2-ին, համալսարանում դասադուլ սկսելու մասին՝ կոչ անելով բուհի բոլոր ուսանողներին պաշտպանել որակյալ կրթության իրենց իրավունքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել