Աղբանոցում հայտնաբերվել է 1 տարեկան աղջիկ երեխայի դի․ ոստիկանները հայտնաբերել են մորը

Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19-ի սահամններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել