Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարից տուժած երկու քաղաքացիներ տեղափոխվում են Հայաստան. դեսպանատուն

Հայաստանից ժամանած ռեանիմոբիլներն րոպեներ առաջ մեկնարկեցին իրենց երթը Թբիլիսիից դեպի Հայաստան։ Նրանք տեղափոխում են 2 տուժածի, ինչպես նաև մի քաղաքացու, ով դուրս էր գրվել, սակայն ժամեր անց նրա զգացողությունը վատացել էր։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:

Հիվանդանոցում դեռևս գտնվում են երկու տուժած, որոնց հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել։

Հիշեցնենք, որ ժամը 3:00-ի սահմաններում Վրաստանի տարածքումԵրևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթարի է ենթարկվել։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել