Ապարանում 45-ամյա բնակիչ է դանակահարվել. դանակն առգրավվել է. ոստիկանություն

Օգոստոսի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում ստացվեց: Հերթապահ բուժքույրն հայտնում էր, որ «կրծքավանդակի ձախ կեսի 8-րդ և 9-րդ ողերի շրջանում ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ապարանի 45-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Հիվանդանոցում համապատասխան արձանագրույթյուններ կազմելուց հետո իրավապահներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ բացահայտումը չուշացավ:
Հաղորդումից մեկ ժամ անց մարմնական վնասվածք հասցնողը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողին Ապարան քաղաքի հարակից դաշտում արոտավայրի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է Կայք գյուղի 42-ամյա մի բնակիչ:
Ժամը 20-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ էլ տվեց խոստովանական բացատրություն: Տուժողից ընդունվել է հաղորդում: Դանակն առգրավվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել