Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժած ՀՀ քաղաքացիներ. ԱԻՆ

Օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լուսանկարը՝ ԱԻՆ-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել