Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիա Աբրահամյանը: Այս մասին հայտնում են նախարարությունից:
Նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում, որը կանցկացվի ս.թ. սեպտեմբերի 24-ին:
Լիլիա Աբրահամյանը տնօրենի պաշտոնը կստանձնի մինչև թափուր պաշտոնի հիմքի վերացումը՝ ոչ ավել քան վեց ամիս ժամկետով:
Նշենք, որ Լիլիա Աբրահամյանը հայտնի է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացրած ակտիվ գործունեությամբ:
Հիշեցնենք, որ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տնօրենի հաստիքը թափուր էր այս տարվա մայիսի 20-ից՝ նախկին տնօրենի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: