2-րդ եռամսյակում 235 սիրիահայ ՀՀ քաղաքացի է դարձել

2019 թվականի 2-րդ եռամսյակում 235 սիրիահայի հայկական անձնագիր է տրամադրվել։

Այդ անձնագրերից 34-ը տրամադրվել է Դամասկոսում, 201-ը՝ Հալեպում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։ Նրանք ազատվել են պետական տուրքի վճարից։

ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում որոշվել է տրամադրել 14․1 մլն դրամ պետտուրքի գումարը փոխհատուցելու նպատակով։

«ՀՀ կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը», – նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել