2019 թվականի օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին:
«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը:
Միջոցառմանը հրավիրվել էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։ Նա շնորհակալություն է հայտնել պարոն դեսպանին՝ ԵՄ կողմից Հայաստանին, այդ թվում նաև Իրավաբանների հայկական ասոցիացիային ցուցաբերած աջակցության համար և մաղթել մասնագիտական նորանոր նվաճումներ։
Լուսանկարները՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության