«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Սյունիքի մարզային վարչությունների ու Սիսիանի բաժնի ծառայողները օգոստոսի 26-ին զննություն են կատարել Բռնակոթ գյուղի 50-ամյա մի բնակչի տնամերձ հողամասում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 50 կանաչ բույս, իսկ խոտի դեզի միջից՝ կանեփի թփի նմանվող կիսաչոր 187 բույս:
Տանտերը հայտնել է, որ բույսերն իրենն են, թմրամիջոց են, որոնք աճեցրել, խնամել, պատրաստել և պահել է իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և դատաբուսաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվուն են նյութեր: